Միջազգային

Հարավային Կորեան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային

Radar Armenia-ն հաղորդում է, որ Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կտրամադրի, ինչպիսիք գնդականթափանց սաղավարտներն ու ծածկոցներն են, ինչպես նաեւ բժշկական նշանակության իրերը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Նյութա-տեխնիկական աջակցության փաթեթը, որը Հարավային Կորեան պլանավորում Է ուղարկել Ուկրաինային, գնահատվում Է 1 միլիարդ վոն (ավելի քան 804 հազար դոլար): Այն բաղկացած Է մոտավորապես 20 առարկաներից, ներառյալ վրաններ, օգտագործման համար պատրաստ ուտելիք, ծածկոցներ եւ առաջին օգնության դեղարկղիկներ:

«Ինչ վերաբերում Է մանրամասներին, այդ թվում այն բանին, թե ինչպես Է օգնությունն ուղարկվելու եւ դրա հետ կոնկրետ կապված այլ հարցեր, ապա կոնսուլտացիաները շարունակվում են»,-հայտարարել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Պու Սին Չհանը։