Միջազգային

Ռուսաստանն ընդդեմ Ուկրաինայի. ի՞նչ ավարտ այն կունենա

Փետրվարի 24-ին, Վլադիմիր Պուտինը սկսեց ռուսական ռազմական ուժերի, ինչպես նա դա կոչեց, «հատուկ ռազմական օպերացիան»՝ իր մեղմասացությունն՝ Ուկրաինա զանգվածային ներխուժումը կոծկելու համար: Երկու շաբաթ անց, ռուսական ռազմական ուժերի ակնկալիքները չարդարացան, մեծապես՝ ուկրաինական բանակի քաջության և համառության շնորհիվ:

Կռիվը կարող է շարունակվելով շաբաթներ կամ ավելի երկար՝ ավելացնելով արդեն իսկ կորսված հազարավոր կյանքերի թիվը: Կրեմլը առաջադրել է մեծապաշտական պահանջներ՝ որպես հրադադարի հաստատման գին և դրական չի արձագանքել, երբ Կիևն ակնարկել է փոխզիջման գնալու իր պատրաստակամության մասին: Առանցքային է հետևյալ խնդիրը. արդյո՞ք Պուտինը կհամաձայնի իրական բանակցություների գնալ, թե՞ կշարունակի ճնշում գործադրել իր՝ պատերազմական լուծման ընտրությամբ:  

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՆԵՐԸ 

Պուտինը արդարացրել է ներխուժումը բազմաթիվ ստերով. «Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում, մարդիկ ենթարկվում էին նվաստացման և ցեղասպանության», Ռուսաստանը ցանկանում է հասնել «Ուկրաինայի դենացիֆիկացիայի», քանի որ նեոնացիսիտները գրավել են իշխանությունը Կիևում, և Ուկրաինան գնացել էր «այնքան հեռու, որ ձգտում էր ձեռք բերել միջուկային զենք»: Սուտն այն մասին, որ Կիևը ձգտում էր միջուկային զենք ստանալ առանձնահատուկ ցածրորակ էր. 1990-ականներին Ուկրաինան հանձնեց աշխարհի երրորդ ամենամեծ միջուկային զինանոցը, որը ժառանգել էր Սովետական միությունից, մեծապես հենց այն պատճառով, որ Ռուասատանը պատրաստակամ էր հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ուժ չկիրառել նրա դեմ:

Ռուսական բանակը հարձակում կատարեց ուկրաինական տարածքի վրա բազմաթիվ ուղղություններով: Երկու շաբաթ անց ռուսական ուժերը առաջխաղացում են գրանցել հարավային ուղղությամբ՝ գրավելով Խերսոնը և մեկուսանցնելով Մարիուպոլը: Սակայն ռուսները առավել մեծ դժվարությունների են հանդիպել հյուսիսում: Ուկրաինացիները հակահարված են հասցրել Կիևը արագ գրավելու ջանքերին և կատաղի կռիվ տվել Չեռնիխովի և Խարկովի պաշտպանության համար:   

Պատերազմական գործողությունները խլել են բազմաթիվ մարդկային կյանքեր: Մարտի 9-ի տվյալներով, ՄԱԿ-ը գնահատել է, որ ավելի քան 500 քաղաքացիական անձ սպանվել է (հավանականորեն հսկայական թերագնահատում է) և մոտ 2.1 միլիոն փախստական լքել է երկիրը, թվեր, որոնք օրեցօր աճում են, հատկապես՝ այն պատճառով, որ ռուսական զինվորական ուժերը անխնա հրետանի են կիրառում և հրթիռակոծություններ կատարում խոշոր քաղաքների վրա: Ռուսաստանը նույնպես իր գինն է վճարում այս պատերազմի համար: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը մարտի 2-ին հաղորդեց, որ մոտ 500 ռուս զինվոր է զոհվել գործողությունների արդյունքում: Մարտի 8-ին Պենտագոնի գնահատումներով, թեև «պակաս վստահությամբ», նշվում է, որ պատերազմը խլել է 2000-4000 ռուս զինվորի կյանք:  

Եթե Կրեմլը զարմացած է իր ռազմական ուժերի թերակատարումից և ուկրաինացիների վճռականությունից, այն նույնչափ զարմացած է Արևմուտքի արձագանքից: ՆԱՏՕ-ն տեղակայել է հազարավոր զորքեր Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում: Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Բրիտանիան, Կանադան և այլ երկրները, այդ թվում՝ Շվեյցարիան, Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, խոշոր տնտեսական և այլ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ներառյալ՝ նրա Կենտրոնական բանկի նկատմամբ: Ռուբլին արժեզրկվել է, և ԿԲ-ն, կանխատեսելով ինֆլյացիայի սպասվող կտրուկ աճը, կրկնակի բարձրացրել է իր տոկոսադրույքը՝ դարձնելով այն 20%:  Մարտի 8-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները արգելք կմտցնեն Ռուսաստանից նավթի, բնական գազի և ածխի ներկրման վրա:

Թերևս Կրեմլի համար ամենաապշեցուցիչը եղել է Գերմանիայի դիրքորոշման փոփոխությունը, որը մեկ շաբաթում հրաժարվեց Ռուսաստանի նկատմամբ հինգ տասնամյակ վարած քաղաքականությունից: Բեռլինը ընդհատեց «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքները, փոխեց հակամարտության գոտիներ զինամթերք չմատակարելու քաղաքականությունը՝ Ուկրաինա զենք ուղարկելու համար, և կտրուկ մեծացրեց պաշտպանական բյուջեն: Գերմանիան կհասնի, պաշտպանական համակարգին ուղղված, ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված՝ նախանշված 2% համախառն ներքին արդյունքին իր հաջորդ բյուջեում (ի հեճուկս նախորդ տարիների) և կավելացնի միանգամից հավելյալ 100 միլիարդ եվրո ռազմական կարիքների համար. կրկնակի ավելի շատ, քան երկիրը ծախսել է պաշտպանության վրա 2021թ.:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԸ  

Ռուսական ռազմական գործողությունները, թվում է, թե նպատակ ունեն վերցնել Ուկրաինայի արևելքի մեծ մասը կամ այն ամբողջությամբ՝ մի գծով, որն անցնում է հյուսիսում՝ Կիևից մինչև սևծովյան Օդեսա: Ռուսական ցամաքային ուժերը դեռ մուտք չեն գործել երկրի՝ արևմտյան՝ մեկ երրորդ մասը: Ռուսական միավորումները հյուսիսում կարծես պատրաստվում են հարձակվել Կիևի վրա:

Ռուսական ռազմական գործողությունների պլանը՝ մի գիտակ վերլուծաբանի կողմից նկարագրվում է որպես «տարօրինակ» և ռուսական առաջախաղացումներից չօգտվող: Այնուամենայնիվ, ռուսական ռազմական ուժերը, ունենալով Ուկրաինայում մոտ 125 գումարտակ մարտավարական խմբեր, ունեն ծավալային և թվային առավելություն: Եթե ծավալներն ու թվերը որոշեն պատերազմի ելքը, ապա Ռուսաստանը հաղթանակ կտանի:

Սա ի հայտ է բերում Պուտինի քաղաքական նպատակների հարցը: Ռուսական ռազմական ուժերի կողմից՝ ուկրաինական բանակին պարտության մատնելու և Կիևը վերցնելու դեպքում, Պուտինը հավանաբար ցանկանում է իշխանության գլուխ դնել ռուսական կողմնորոշում ունեցող կառավարություն: Այդ կառավարության պահպանումը, սակայն, համարյա թե միանշանակ կպահանջի ռուսական բանակի և անվտանգության ուժերի   կողմից օկուպացիա: Նրանք կբախվեն բնակչությանը, որը կատաղած է, ազգայնական՝ շատ դեպքերում զինված և դիմադրողական: Նման օկուպացիան լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսապես թուլացած Ռուսաստանի համար:

Այնուամենայնիվ, պատերազմները ավելի շատ թվերի մասին են: Ըստ երևույթին, ուկրաինացիները մեծ ձգտում և վճառականություն ունեն, և նախագահ Վլադիմիր Զելենսիկին գտել է իր առաքելությունը՝ որպես իրական ու ոգեշնչող պատերազմական շրջանի առաջնորդ: Այս պահին Ռուսաստանի գերիշխանության հաստատումը մնում է «եթե»-ի, այլ ոչ թե՝ «երբ»-ի հարց: Եթե ուկրաինացիները կարողանան դիմանալ, արդյունքներից մեկը կարող է լինել փակուղային իրավիճակը՝ շարունակական մարտական գործողություններով, բայց առանց որևէ կողմի՝ մյուսին շարքից հանելու: Եթե ռազմական ծախսերը կուտակվեն, Կրեմլին կմնա մի տարբերակ, որը Պուտինը չի ցանկանա իրագործել, հայտարարել այն ավարտված և հեռանալ տուն՝ հավանաբար որևէ կերպ հռչակելով իր հաղթանակը:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈւ՞Մ 

Կրեմլի մամլո խոսնակը մարտի 7-ին առաջադրեց ռուսական ռազմական գործողությունները կանգնեցնելու համար մի շարք պահանջներ. Ուկրաինան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, համաձայնի չեզոքությանը և ամրագրի այն իր սահմանադրությամբ, ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է, և ճանաչի, այսպես կոչված, Դոնեցկ ու Լուգանսկ «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը: Չասված է մնում, բայց համարյա հաստատ մի կետ այս ցուցակում՝ Կիևում նոր կառավարության հաստատումը և, մինչ այդ արտահայտված, ապառազմականացման պահանջը:

Դժվար է պատկերացնել, որ Զելենսկու կառավարությունը կընդունի այս պահանջները: (Եթե այն հաստատվի, ապա բազմաթիվ ուկրաինացիներ կարող են դեռ շարունակել կռվել): Դեռևս մարտի 8-ին Զելենսկին նշեց, որ կարող է այլևս չպնդել ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը և բաց է «փոխզիջումների» համար Դոնբասի հարցում:  Նա ասաց, որ չի ընդունի վերջնագրերը և կոչ է անում իրական երկխոսության Մոսկվայի հետ:  

Կրեմլը ոչ մի դրական արձագանք չտվեց Զելենսկու մեկնաբանություններին: Ոչ մի արդյունք չգրանցվեց մարտի 10-ին Ուկրաինայի ԱԳՆ Դմիտրո Կուլեբայի և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի միջև՝ Թուրքիայում տեղի ունեցած հանդիպումից հետո: Եթե Մոսկվան ցույց տա իր շահագրգռվածությունը Կիևի հետ իրական բանակցություններում, ապա Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն կարող են վերանայել իրենց առաջարկները՝ բանակցելու համար սպառազինությունների կառավարման, վտանգների կրճատման և թափանցիկությանն ուղղված միջոցառումների մասով, որոնք կարող են իրական ներդրում լինել եվրոպական, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգության համար: Արևմուտքը կարող է նաև պարզ խոսել այն մասին, որ ռուսական ուժերի՝ Ուկրաինան լքելու դեպքում, կլինի պատժամիջոցների մեղմացում (թեև Արևմուտքը կարող է ուժի մեջ թողնել որոշ պատժամիջոցներ՝ ապահովելու համար Մոսկվայի հետևողական քայլերը):

Կարգավորմանը միտված ջանքերը կարող են զարգանալ երեք ուղղությամբ. բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, բանակցություններ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար միջոցառումների շուրջ, և հենց պատժամիջոցների քննարկում: Սակայն այս ուղղությունները ոչ մի տեղ չեն տանի, եթե Կրեմլի մոտեցման մեջ փոփոխություններ չլինեն:

Արդյո՞ք Պուտինը կվերանայի իր նպատակաները: Իր ներկայիս բռնած ուղղությամբ ռազմական «հաղթանակը», ըստ երևույթին, կհանգեցնի տարիներ կամ տասնամյակներ ձգվող, թշնամական, հակառուսական Ուկրաիայի օկուպացիայի, աշխարհի մնացած մասից քաղաքական մեկուսացման, և տնտեսական պատժամիջոցների, որոնք կտապալեն ռուսական տնտեսությունը: Կարելի է ենթադրել, որ ավելի լավ տարբերակ կարող է դեռ գտնվել:

(c) Սթիվեմ Փայֆեր 

Բրուքինգս հետազոտական ինստիտուտ

10.03.2022.