Միջազգային

Չավուշօղլուն և Բորելը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում մենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Կիպրոսի հարցերի վերջին զարգացումները», - գրել է Չավուշօղլուն իր  թվիթերյան միկրոբլոգում: