Այս գծապատկերները չեն արտացոլում հարցումները: Դրանք ներկայացնում են յուրաքանչյուր թեկնածուի՝ երկրորդ փուլ հասնելու և նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար գնահատված հավանականությունները: Ոչ հավանական արդյունքները իրականություն են դառնում շատ ավելի հաճախ, քան ընդունված է համարել:
Էմանուել Մակրոնի՝ ընտրություններում տարած հաղթանակից 5 տարի անց ֆրանսիացիները շուտով գնալու են ընտրատեղամասեր և որոշելու՝ արդյո՞ք նա արժանի է երկրորդ ժամկետի: Մակրոնի համար վերընտրվելը կնշանակի ձեռնոց նետել իր կառավարման իշխանատենչ ոճի քննադատներին, որը թիրախավորվել է թե՛ ձախակողմյանների, թե՛ աջակողմյանների կողմից ու պահպանել իր վարկանիշը 40%-ից էլ ցածր ցուցանիշի վրա: Միջազգային համատեքստում այս ընտրապայքարը կվերլուծվի որպես պոպուլիզմի ամրության բարոմետր: Նրա՝ իշխանությունը պահելու հնարավորությունները գնահատելու համար The Economist պարբերականը մշակել է հարցումների վրա հիմնված վիճակագրական կանխատեսումների մոդել:
Հինգերորդ Հանրապետության սահմանադրության համաձայն՝ ընտրությունները անցկացվում են երկու փուլով: Ապրիլի 10-ին անցկացվելիք առաջին փուլը հասանելի է բոլոր գրանցված թեկնածուների համար: Ապա, առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները կմրցեն 2-րդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի 24-ին: Ենթադրելով, որ հարցումները ընտրարշավի այս փուլում նույնչափ վստահելի են, որքան որ նախորդ ընտրարշավներում, գնահատվել է յուրաքանչյուր թեկնածուի՝ երկրորդ փուլ անցնելու և, ի վերջո, ընտրություններում հաղթելու հավանականությունը:
Հիմնական նպատակն է՝ ամբողջովին, ճշգրտորեն և թափանցիկ ցույց տալ ընտրություններում եղած անորոշությունը: Այս մոդելում օգտագործվում են Ֆրանիսայի հեղինակավոր սոցհարցումներ իրականացնող կազմակերպությունների արդյունքները:
Առաջին փուլ. ապրիլի 10
Ներկայիս առաջին փուլի հարցումները
Առաջին փուլում կանխատեսվող ձայների բաշխումը
Այս մոդելը աշխատում է ընտրությունների միլիոնավոր տարբեր սցենարներ սիմուլյացիայի ենթարկելու միջոցով: Յուրաքանչյուր սիմուլյացիայի հիմքը թեկնածուի՝ հարցումների արդյունքում արձանագրված առկա դիրքավորումն է և հարցումներում արված սխալների հաճախականությունը: Ներկայացված գրաֆիկական պատկերները ներկայացնում են արդյունքների հավանականությունը, որին յուրաքանչյուր թեկնածու կարող է հասնել ընտրությունների օրը՝ հիմնվելով առկա դիրքավորումների վրա:
Երկրորդ փուլ. ապրիլի 24
Երկրորդ փուլի հարցումները և կանխատեսվող ձայների բաշխումը
Առաջին փուլի յուրաքանչյուր սիմուլյացիայից հետո դիտարկվում են երկու ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները և սիմուլյացիայի ենթարկվում հաջորդ փուլը՝ օգտագործելով առերես հարցումների և հարցման կանխատեսումների՝ հանդիպած սխալները։ Հետևաբար, հաշվի է առնվում հարցումների տատանվողականության հավանականությունը ընտրարշավի թե՛ առաջին և թե՛ երկրորդ փուլերում: Հարցման գծապատկերների շուրջ եղած կոները ցույց են տալիս, թե որչափ կարող է ընտրարշավը փոխվել մինչև ընտրությունների անցկացման օրը:
Էմանուել Մակրոն
«Առա՛ջ, Հանրապետություն»
Պաշտոնավարող նախագահն ապշեցրեց Ֆրանսիային՝ հաղթելով 2017թ․ ընտրություններում՝ իր «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությունը հիմնելուց մեկ տարի անց: 44-ամյա նախկին ներդրումային խորհրդատու և սոցիալիստական կառավարության օրոք էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը ստանձնեց պաշտոնը՝ ունենալով տեխնոկրատի և ռեֆորմիստ լիբերալի հեղինակություն: Անհասանելի կերպարը, լայնածավալ ցույցերը և ԿՈՎԻԴ-19-ի համավարակը ուղղեցին նրա ուշադրությունը՝ դեպի սոցիալական առավելությունների վրա ավելի շատ ծախսերի իրականացումը: Գործող նախագահի խնդիրն է՝ վերակենդանացնել ռեֆորմիստական ոգին՝ միևնույն ժամանակ շեշտադրելով ԿՈՎԻԴ-ի, ընդհանուր առմամբ, հաստատուն կառավարումը:
Մարի Լը Պեն
«Ազգային ճակատ»
Ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ»-ի համահիմնադիր Ժան-Մարի Լը Պենի դուստրն անցկացրել է վերջին 11 տարին, որպես կուսակցության առաջնորդ: Նա վերաբրենդավորել է «Ազգային ճակատ»-ը, որպես ազգայնական և եվրոսկեպտիկ շարժում՝ ներգաղթի վերաբերյալ սուր քննադատությամբ և ուղղված կապույտօձիքավոր ընտրողներին, որոնք հիասթափվել են էլիտայից: Սա տիկին Լը Պենի երրորդ նախագական ընտրապայքարն է:
Վալերի Պեկրես
«Հանրապետականներ»
Հանրապետականների նախնական ընտրությունների հաղթող Վալերի Պեկրեսը տնտեսապես լիբերալ և մշակութային առումով պահպանողական է, ով նախկինում ֆինանսների նախարար էր և այժմ գլխավորում է Փարիզն ընդգրկող շրջանը՝ Իլ դը Ֆրանսը: Նա կենտրոնացած է իր կուսակցության կենտրոնամետ աջակողմյան ուժերի վրա, բայց պետք է նաև ստանա ազգայնականների ձայները՝ խոստումներ տալով՝ ինչպես, օրինակ, ավտոմատ կերպով, ծննդյան հիմքով Ֆրանսիայի քաղաքացիության տրամադրման արգելքի վերաբերյալ: Նրա համար մարտահրավերային է լինելու՝ ձեռք բերել աջակողմյան թևի ձայները 1-ին փուլում, իսկ արդեն 2-րդ փուլում՝ կենտրոնամետ աջակողմյան ուժերին պահել իր թիմում և չօտարել։
Էրիկ Զեմուր
«Reconquête»
Կոռեկտությամբ աչքի չընկնող նախկին հեռուստամեկնաբան և էսսեիստ Էրիկ Զեմուրն անսպասելի թեկնածու էր: Նա ասում է, որ դրել է իր թեկնածությունը, որպեսզի «փրկի Ֆրանսիան» զանգվածային ներգաղթի և իսլամի վտանգներից, հարում է «մեծ փոխարինման» տեսությանը և երազում միավորել ավանդապաշտ, կենտրոնամետ աջակողմյան ուժերին ու ծայրահեղ աջերին: Նա դատապարտվել է ռասսայական խտրականություն հրահրելու համար:
Ժան-Լյուկ Մելենշոն
«Անհնազանդ Ֆրանսիա»
70-ամյա Մելենշոնը ծայրահեղ ձախակողմյան կողմնորոշմամբ ակտիվիստ է և ընտրարշավի վետերան, որն այժմ երրորդ անգամ է պայքարում նախագահական պաշտոնի համար: Երիտասարդների շրջանում ժողովրդականություն վայելելով և սոցիալական մեդիաների օգտագործման մեջ հմուտ լինելով՝ նա երդվում է վերականգնել հարստության հարկը և դուրս բերել Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմից: Ինչպես այլ թեկնածուները ձախակողմյան թևում, նա նույնպես ունի հարցումներում ուշ ի հայտ եկող վերելքների հաջող փորձ:
Մակրոնն ընդդեմ Լը Պենի
Կատարվելու հավանականությունը՝ ավելի մեծ է, քան հավասար (~65/100)
Մակրոնը մեծ հավանականություն ունի հաղթելու (~89/100)
Նախորդ երկրորդ փուլի կրկնությունը կունենա առավել մոտ արդյունք: 2017թ․ Մակրոնը մեծ առավելությամբ հաղթեց Լը Պենին՝ 66/34 տոկոսային հարաբերակցությամբ: Սակայն նա դեռևս նոր դեմք էր և ջախջախել էր նրան՝ առերես հեռուստատեսային բանավեճում: Այժմ Լը Պենը խստացրել է խաղը: Այնուամենայնիվ, քիչ է հավանականությունը, որ նա հաջողությամբ ռևանշի կհասնի իր պարտության համար:
Մակրոնն ընդդեմ Պեկրեսի
Կատարվելու հավանականությունը - մեծապես հավանական է (~13/100)
Մակրոնը չափազանց հավանական է, որ կհաղթի (~96/100)
Սա կլինի ավելի լարված առերես ընտրապայքար Մակրոնի համար: Իր ընտրազանգվածը 2017թ․ կենտրոնամետ աջակողմյան ուժերն էին, ինչպես նաև՝ կենտրոնամետ ձախակողմյան ուժերը: Բայց այս խումբը համընկնում է պահպանողական Պեկրեսի ընտրողների հետ: Արդյունքում՝ Մակրոնի շանսերը մեծապես կախված կլինեն կենտրոնամետ ձախակողմյան ձայները ստանալու իր կարողությունից:
Մակրոնն ընդդեմ Զեմուրի
Կատարվելու հավանականությունը - մեծապես անհավանական է (~14/100)
Մակրոնը մեծ հավանականությամբ կհաղթի (~99/100)
Այսպիսի երկրորդ փուլի հավանականությունը քիչ է: Այն հավանաբար կավարտվի Զեմուրի նկատմամբ Մակրոնի համոզիչ հաղթանակով, որը նորեկ է քաղաքականության մեջ, հիմնականում կենտրոնացրել է իր ընտրարշավը մեկ խնդրի (ներգաղթի դեմ քաղաքականության) վրա: Պարոն Զեյմուրը կդժվարանա անցնել իր նեղ ազգայնական և ծայրահեղ աջակողմյան ընտրազանգվածից այն կողմ. կենտրոնամետ աջակողմյան ուժերի աջակցությունը, հավանաբար, կտրվի պարոն Մակրոնին: