Եվրամիությունը պարտավորվել է SWIFT համակարգից անջատել ռուսական կարևոր բանկերի «որոշակի» հատվածի։ Առայժմ չի նշվում, թե որ բանկերի մասին է խոսքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն ֆինանսական հաստատություններ, որոնց նկատմամբ կկիրառվեն ԵՄ պատժամիջոցներ։
«Դա կկանգնեցնի նրանց (ռուսական բանկերի.Խմբ.) գործունեությունը ողջ աշխարհում և փաստացի արդյունավետորեն կարգելափակի ռուսական արտահանումն ու ներմուծումը»․- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այս փաթեթի (պատժամիջոցների) շրջանակներում SWIFT համակարգից դուրս կմնան ռուսական կարևոր բանկերը։ Մենք նաև կսահմանափակենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը և կսառեցնենք նրա բոլոր ակտիվները, որպեսզի նա չֆինանսավորի «Պուտինի պատերազմը», կթիրախավորենք ռուս օլիգարխների ակտիվները»․ ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Բացի այդ, Լեյենը վստահեցրել է, որ ԵՄ-ն «գրկաբաց կընդունուի այն ուկրաինացիներին, ովքեր կփախչեն ռուսական ռումբերից»։