Միջազգային

ՌԴ նախագահը Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու որոշում է ընդունել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին. հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալութունը:

Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի ազգային հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ «Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին»:

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։