Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ուկրաինական իրադարձությունների հետ կապված, Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ «Գնահատական կտրվի Ուկրաինայում տիրող իրավիճակին: Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը սպասվում է գագաթնաժողովից հետո», - հայտնել է «Սաբահ» թերթը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Հեռուստաուղերձում նա ասել է, որ «Դոնբասի հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին, ու հանգամանքները պահանջում են՝ անել վճռական և անհապաղ գործողություններ»։