Միջազգային

Եվրամիությունը փակել է Ռուսաստանի համար օդային տարածքը

Եվրամիությունը որոշում է ընդունել՝ փակել Ռուսաստանի համար օդային տարածությունը: Այդ մասին ասված է փետրվարի 28-ին՝ ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ: «Արգելվում է Ռուսաստանի ավիափոխադրողների կողմից շահագործվող ցանկացած օդանավի, Ռուսաստանում գրանցված ցանկացած օդանավի կամ Ռուսաստանում չգրանցված ցանկացած այլ օդանավերի (որոնք Ռուսաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականությունն են և/կամ վարձված են նրանց կողմից, կամ վերահսկվում են Ռուսատանի ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից) վայրէջքը, թռիչքը Եվրամիության տարածքի վրայով», - նշված Է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ նշված է, որ «իրավասու մամինները կարող են օդանավին թույլատրել՝ վայրէջք կատարել, թռչել կամ անցնել ԵՄ-ի տարածքի վրայով այն դեպքում, եթե նման կարգի վայրէջքը, թռիչքը կամ անցաթիռն անհրաժեշտ են հումանիտար կամ ցանկացած այլ նպատակների համար, որոնք համապատասախնում են սույն կանոնակարգին»: Ավելի վաղ Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները հավանություն էին տվել ԵՄ օդային տարածության լիակատար փակմանը ռուսասատանյան ինքնաթիռների համար․ հաղորդել Է ТАСС-ը: