Վլադիմիր Զելենսկին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Միջազգային
20 Հունվարի 2022, 14:54
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկել ենք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրանում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը: Բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում»,- գրել է նա: Զելենսկին հայտնել է նաև, որ Ստոլտենբերգի հետ տեղեկատվություն են փոխանակել Եվրոպայում կայունության համար անհրաժեշտ դիվանագիտական ջանքերի վերաբերյալ: