Տեսակետ

Եղել եմ Բուչայում, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Զախարովային

Եղել եմ Բուչայում, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը՝ Զախարովային

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային․

«Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.

Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը:

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական