Միջազգային

Զելենսկին Ուկրաինայում կադրային ջարդ է սկսել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է տարբեր մակարդակի պաշտոնյաների շրջանում պատրաստվող կադրային փոփոխությունների մասին. «Արդեն կան նաև կադրային որոշումներ տարբեր մակարդակի կառավարիչների վերաբերյալ՝ նախարարություններում և կենտրոնական իշխանության այլ կառույցներում, մարզերում, իրավապահ համակարգում»,- հայտարարել է նա իր տեսաուղերձում՝ ամփոփելով պատերազմի 334-րդ օրը:

«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, մասնավորապես, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի հրաժարականի մասին:

Այսօր հայտնի դարձավ որ բացի Կիրիլ Տիմոշենկոյից, աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, որը պատասխանատում էր Ուկրաինայի ԶՈՒ ռազմա-տեխնիկական մատակարարման համար։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։