Միջազգային

«ՆԱՏՕ-ն պետք է թույլ տա Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքներին». Լատվիայի ԱԳՆ

Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ թույլ տալ Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող բազաներին։ «Մենք պետք է թույլ տանք, որ ուկրաինացիները ոչնչացնեն հրթիռների արձակման կայաններն ու օդակայանները»,- նոյեմբերի 29-ին այս մասին ասել է նախարարը՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

Ռինկևիչը նաև հորդորել է դաշինքի անդամներին՝ չվախենալ ռուս-ուկրաինական հակամարտության սրումից։

Մինչ այժմ ՆԱՏՕ-ի անդամները ձեռնպահ են մնում Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախները հրթիռակոծելու համար Կիևին բավարար հեռահարության զենք մատակարարելուց: