«Եթե ինչ-որ մեկը մեզ կօգնի Ղրիմը վերադարձնել ոչ ռազմական ճանապարհով, ես միայն կաջակցեմ դրան». Զելենսկի
Միջազգային
25 Նոյեմբերի 2022, 13:24Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Financial Times-ին, որում, մասնավորապես, հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել Ղրիմը «ոչ ռազմական ճանապարհով» վերադարձնող տարբերակներ։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը հասկանում է, թե որքան տարակուսած են բոլորը թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակից։
«Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկի ճանապարհ, որը կօգնի Ղրիմը երկրին վերադարձնել ոչ ռազմական ճանապարհով, ես միայն կաջակցեմ դրան։ Եթե հնարավոր լուծումը չի նախատեսում այն փաստը, որ ռուսական զորքը լքի Ղրիմի տարածքը, ապա դրա վրա ժամանակ կորցնելու կարիք չկա»,- ասել է Զելենսկին։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն