Միջազգային

Մոսկվան փորձում է խստացնել պատերազմի մասին տեղեկատվության վերահսկողությունը

Ռուսական իշխանությունները ձգտում են ուժեղացնել վերահսկողությունը տեղեկատվական ոլորտում: Այդ մասին գրում են պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները։ 

Նրանց կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ լրատվական դաշտում գնալով ավելի հաճախ են հնչում քննադատություններ ռուս զինվորականների հասցեին՝ ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 

ISW-ի վերլուծաբաններն իրենց զեկույցում նաև նշում են, որ Զապորոժիեի ատոմակայանում միջուկային աղետի սպառնալիքի մշտական ​​քննարկումը կարող է լինել տեղեկատվական արշավի մաս, որն ուղղված է Ուկրաինային Արևմուտքի աջակցությանը խաթարելուն: