Ուկրաինայի ԱԾ-ն խուզարկել է Կիևի մայրավանքը
Միջազգային
22 Նոյեմբերի 2022, 12:33Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում (Ուկրաինայի հոգևոր կենտրոններից մեկը)։ Այդ մասին գրում է «Ukraine Now» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ ՈՒԱԾ-ն զենք ու դիվերսանտներ է փնտրում Լավրայի տարածքում։ Ստուգման այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել էր, որ ՈՒԱԾ-ն ոստիկանության հետ հետաքննում է Կիև-Պեչերսկի Լավրայում պատարագի ժամանակ Ռուսաստանի մասին հնարավոր վանկարկումների դեպքը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն