Միջազգային

«Դա ապացույց չէ». ուկրաինական հրթիռների թեմայով Բայդենը հակադարձել է Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ապացույց չի համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը ուկրաինական չէ։ Այս մասին  լրագրողներին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

«Դա ապացույց չէ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ Բալիում G20 գագաթաժողովից Վաշինգտոն վերադառնալիս։