Միջազգային

«Ուկրաինան չի կարող և չի ցանկանում բանակցել». Պեսկով

«Ուկրաինան դե ֆակտո և դե յուրե չի կարող և չի ցանկանում բանակցել. հատուկ գործողությունը կշարունակվի»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գլխավորն այն է, որ ուկրաինական կողմի թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել է նախագահ Զելենսկին, վկայում է այն մասին, որ Ուկրաինան փաստացի չի կարող և չի ցանկանում բանակցել։ Ռուսաստանի նպատակները կշարունակեն իրականացվել հատուկ ռազմական գործողության շարունակներում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։