Միջազգային

Հայտնի են ուկրաինական պատերազմի ամենաթեժ կետերը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիի հետ հեռախոսազրույցում նշել է ռուս-ուկրաինական պատերազմի ճակատի թեժ կետերը։ Ըստ Զալուժնիի՝ հակառակորդը առավել ակտիվ հարձակվում է Բելոգորովկա-Սոլեդար, Բախմուտ-Մայորսկ, Ավդեևկա-Օպրոսնոյե, Վոդյանոյե-Սանդս և Մարինկա-Պավլովկա գծերում: 

Միաժամանակ նա նշել է, որ ընդհանուր առմամբ «իրավիճակը կայուն է և վերահսկելի»։ «Պաշտպանության ուժերը, չնայած օկուպացիոն զորքերի կատաղի դիմադրությանը, շարունակում են հարձակողական գործողությունները Խարկովի ուղղությամբ»,- գրել է Զալուժնին Telegram-ում՝ հայտնելով հեռախոսազրույցի մասին։