Միջազգային

«ԵՄ-ն դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները». Բորել

«Եվրամիությունը դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. դա այսօր տեղի չի ունենա»,-այսօր, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ընդառաջ, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այսօր դա տեղի չի ունենա: Մենք պետք է վստահ լինենք, որ ցանկացած նոր պատժամիջոց պետք է ունենա հստակ իրավական հիմք»,- ասել է Բորելը։