«Մոբիլիզացիան ռուսական բանակի փշրվելու խորհրդանիշն է». Զելենսկի
Միջազգային
23 Սեպտեմբերի 2022, 10:50Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոբիլիզացիայի մասին ՌԴ որոշումը խոստովանություն է այն բանի, որ իրենց կադրային բանակը, որը տասնամյակներ շարունակ պատրաստվում էին ուրիշի դեմ ագրեսիայի, չդիմացավ և փշրվեց:
«Զորահավաքի մասին որոշումը բացահայտ խոստովանություն է, որ իրենց կադրային բանակը, որը տասնամյակներ շարունակ պատրաստվում էին ուրիշի գրավմանը, չդիմացավ և փշրվեց։ Եվ հիմա, մոբիլիզացիայի պատճառով, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ռուսաստանցիների մեծամասնության համար ոչ թե հեռուստատեսությամբ կամ ինտերնետում ինչ - որ բան է, այլ այն, ինչ մտել է յուրաքանչյուրի տուն»,-ասել է Զելենսկին իր ավանդական տեսաուղերձում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն