Միջազգային

ԱՄՆ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ռազմագերիների փոխանակման միջնորդության համար

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկ Սալիվանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման միջնորդության համար ։ «Երախտագիտություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանը՝ հացահատիկի գործարքի իրականացման գործում վճռորոշ ավանդի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման միջնորդության համար»,- ասել է Սալիվանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չորեքշաբթի օրը 200 ռազմագերիներու փոխանակման մասին:

Թուրքիայի նախագահը նշել է, որ գերիների փոխանակումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքում: