Միջազգային

Եվրամիությունում կան Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու ցանկացողներ

«Եվրամիությունում կան Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու ցանկացողներ». հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իսպանական «El Mundo» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նման «գայթակղությունը» պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն վատ է կարողանում դիմանալ իր որոշման հետևանքներին և գների աճին:

«Ուկրաինային աջակցելուց հրաժարվելու գայթակղություն ունի եվրոպական հասարակության մի մասը, նրանք ցանկանում են դադարեցնել հակամարտությունը, քանի որ չեն կարողանում դրա հետևանքների և գնաճի «տակից դուրս գալ»։ Մենք պետք է պայքարենք այդ մտածելակերպի դեմ»,-ասել է Բորելը։