Միջազգային

Գերմանիան կրկին մերժել է տանկեր մատակարարելու՝ Ուկրաինայի խնդրանքը

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստիան Լամբրեխտը կրկին մերժել է մարտական տանկերի մատակարարման վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքը: «Ոչ մի երկիր չի մատակարարել արևմտյան արտադրության հետևակի մարտական մեքենաներ կամ տանկեր»,-նրա խոսքն է մեջբերել Reuters գործակալությունը: «Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ Գերմանիան միակողմանի կարգով նման գործողություններ չի ձեռնարկի»:

Անցած շաբաթ գերմանական Die Welt պարբերականը հայտնել էր, որ Կիևը Բեռլինից 100 հատ «Leopard-2» տանկ և դրա ռազմամթերք է պահանջել։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ սեպտեմբերի սկզբին Գերմանիա կատարած այցի ժամանակ, մերժել էր դա։