Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան կվերադառնա բանակցությունների, եթե Կիևը պատրաստակամություն հայտնեց վերսկսել երկխոսությունը։ «Մենք չենք ընդհատել բանակցային գործընթացը։ Դա դադարեցվել է մեր ուկրաինացի գործընկերների կողմից։ Հենց նրանք պատրաստակամություն հայտնեն՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք դրական կարձագանքենք»,- ասել է Ռուդենկոն։
Դիվանագետի խոսքով՝ «գլխավորը քննարկելու բան ունենալն է»։