Միջազգային

Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերի էջից հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառումը

Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։ «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։

Ժամեր անց գրառումը հեռացվել է և այս պահին հասանելի չէ: