Տոկաևը Ազգային բանկի նախագահ է նշանակել
Միջազգային
3 Փետրվարի 2022, 10:22
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Գալիմժան Պիրմատովին Հանրապետության Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ երկրի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները սահմանադրության պահանջներին համապատասխան համաձայնել են այս նշանակմանը։ Պիրմատովը կրթությամբ մաթեմատիկոս է, ավարտել է Նովոսիբիրսկի պետական համալսարանը։ Հետագայում նա ավարտել է Ղազախստանի կառավարման, տնտեսագիտության և կանխատեսման ինստիտուտը, ինչպես նաև սովորել է Վիլլամետ համալսարանի Աթկինսոնի կառավարման բարձրագույն դպրոցի MBA ծրագրով: Տարիների ընթացքում աշխատել է բանկային ոլորտում, զբաղեցրել ժողովրդական տնտեսության փոխնախարարի, Ազգային բանկի նախագահի տեղակալի պաշտոնները։ 2017 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի սեպտեմբերը գլխավորել է «Կազատոմպրոմ» ազգային ընկերությունը։
Հետևեք մեզ Telegram-ում