Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը. Քալըն

Միջազգային

8 Փետրվարի 2022, 17:01

Թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վլադիմիր Պուտինի համաձայնության դեպքում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: «Մեր հանրապետության նախագահի առաջարկը՝ Զելենսկու ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար, շատ կարևոր է: Ուկրաինան դրական է վերաբերվում դրան, Ռուսաստանից էլ դրական պատասխան լինելու դեպքում հանդիպումը կկայանա»,- հայտարարել է Քալընը: Քալընը հայտնել է, որ նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Մինչև այդ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կրեմլում դեռևս հստակություն չկա Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետի հարցում:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել