Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի 70-ամյակի առթիվ՝ նվիրված նրա հիշատակին։
Սամսոն Ղազարյան ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ:
1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային և բալետի թատրոնում տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ, 1983-87-ին` լրագրական աշխատանք է կատարել Ռադիոհեռուստապետկոմում և «Ավանգարդ» թերթում, 1987-90-ին` Մխիթար Սեբաստացու անվ. կրթօջախում ուսուցիչ:
Սամսոն Ղազարյանը եղել է Ղարաբաղյան շարժման ակունքներում է, և առաջին կազմակերպիչներից մեկը։ Նա առաջին հանրահավաքների հիմնական վարողներից էր։
1988-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:
Սամսոն Ղազարյանը Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ՝ «Մուշ» ջոկատի հիմնադիր հրամանատարներից էր։ Եղել է առաջին և երկրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր:
Սամսոնն իր ողջ կարողություններով ակտիվորեն մասնակցեց նաև 2008 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ծայր առած համաժողովրդական շարժմանը, և այս տարիներին եղել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվ համակիրներից մեկը։
Սամսոն Ղազարյանը մահացավ 2022թ. դեկտեմբերի 31-ին։