Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ Հանրապետություն» պատմական բնույթի հաղորդաշարը։ Մեր զրուցակիցները իրադարձությունների ակտիվ դերակատարներն են ու ականատեսները, որոնք պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին: Մեր զրույցները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ ծավալվել են իրադարձությունները:
«Երրորդ Հանրապետության» հերթական թողարկումը ԽՍՀՄ փլուզման և Բելովեժյան համաձայնագրի մասին է։ Զրուցակիցներն են ԳԽ նախկին պատգամավորներ Վիգեն Խաչատրյանն ու Ազատ Արշակյանը։