Երրորդ Հանրապետություն

Երրորդ Հանրապետություն - 88-ի շարժումը՝ լուսավորության քաղաքական փուլ. Աշոտ Ոսկանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ Հանրապետություն» պատմական բնույթի հաղորդաշարը։ Մեր զրուցակիցները իրադարձությունների ակտիվ դերակատարներն են ու ականատեսները, որոնք պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին: Մեր զրույցները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ ծավալվել են իրադարձությունները: 

«Երրորդ Հանրապետության» յոթերորդ արարը Հայաստանի անկախության ծննդի՝ 88-ի շարժման քաղաքական փուլի մասին է՝ որպես լուսավորական շրջափուլ, զրուցակիցը՝ ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը։