Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ Հանրապետություն» պատմական բնույթի հաղորդաշարը։ Մեր զրուցակիցները իրադարձությունների ակտիվ դերակատարներն են ու ականատեսները, որոնք պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին: Մեր զրույցները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ ծավալվել են իրադարձությունները:
«Երրորդ Հանրապետության» յոթերորդ արարը Հայաստանի անկախության ծննդի՝ 88-ի շարժման քաղաքական փուլի մասին է՝ որպես լուսավորական շրջափուլ, զրուցակիցը՝ ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը։
Դիտեք հաղորդումը նոյեմբերի 13-ին, ժամը 20։00-ին՝ Radar.am-ում, մեր Facebook-ի ու Youtube-ի էջերում։