Մասնավոր Բոուդին քոլեջի (ԱՄՆ) գիտնականները հայտարարել են, որ ժամանակակից հասարակությունը պատրաստ է վճարել արհեստական բանականության (ԱԻ) ստեղծած բովանդակության համար․ հայտնում է The Conversation պարբերականը։
Մասնագետները փորձել են պարզել, թե արդյոք մարդիկ պատրաստ են սպառել և վճարել AI-ի կողմից գրված գրականության համար։ Փորձի շրջանակներում նրանք խնդրել են OpenAI-ի ChatGPT-4 chatbot-ին ստեղծել կարճ պատմություն հանրաճանաչ գիտաֆանտաստիկ գրող Ջեյսոն Բրաունի ոճով։ Այնուհետև կազմակերպիչները հավաքել են 650 մարդու, առաջարկելով 3,50 դոլար՝ արհեստական բանականությամբ ստեղծված պատմությունը կարդալու և գնահատելու համար։ Կարևոր է նշել, որ մասնակիցների միայն կեսն է գիտակցել, որ պատմությունը գրվել է AI-ի կողմից, իսկ մյուս կեսը մոլորության մեջ է ընկել՝ հավատալով, որ դա Ջեյսոն Բրաունի աշխատանքն է։
Պատմության առաջին կեսը կարդալուց հետո մասնակիցներին խնդրել են գնահատել գրական աշխատանքը՝ օրինակ, արդյոք նրանք կարծում են, որ դա կանխատեսելի է, հուզականորեն ներգրավող, հիշողություններ առաջացնող։ Նրանց նաև հարց են տվել՝ պատրա՞ստ են արդյոք վճարել պատմվածքի երկրորդ կեսը կարդալու համար։ Պարզվել է, որ գիտափորձի մասնակիցները, որոնք գիտեին, որ պատմությունը գրվել է AI-ի կողմից, շատ ավելի բացասական էին գնահատում աշխատանքը՝ ավելի կոշտ գնահատելով այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են կանխատեսելիությունը, վավերականությունը և հիշարժանությունը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր խմբի ընթերցողների մոտավորապես նույն մասն ասել է, որ կցանկանար շարունակել ընթերցանությունը և նույնիսկ պատրաստ է վճարել։
«Մեր արդյունքները մարտահրավեր են նետում նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ նախընտրում են մարդու կողմից ստեղծված աշխատանքները, քան արհեստական բանականության կողմից ստեղծված աշխատանքները»,- ընդգծել են գիտնականները։
Մասնագետները նաև նկատել են, որ AI-ի գեներացրած բովանդակությունը կարող է պահանջարկ ունենալ, քանի որ դրա արտադրությունն ավելի էժան է նստում։