Տեխնէ

Առաջին անգամ տիեզերքում թթվածին են ստացել արհեստական ֆոտոսինթեզի միջոցով

Չինաստանի տիեզերակայանում առաջին անգամ ստացել են թթվածին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են մարդկության գոյատևման և ապագա տիեզերական հետազոտությունների համար․ հաղորդում Է South China Morning Post թերթը:

«Շենչժոու 19»-ի անձնակազմը «Tiangong» տիեզերակայանում հաջողությամբ իրականացրել է արհեստական ֆոտոսինթեզի տեխնոլոգիայի՝ աշխարհում առաջին ցուցադրումը, որը թույլ է տալիս թթվածին ստանալ, ինչպես նաև հրթիռային վառելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Դա ճանապարհ է բացում երկարաժամկետ տիեզերական հետազոտությունների համար, ներառյալ՝ անձնակազմի վայրէջքը Լուսնի վրա մինչև 2030 թվականը:

12 փորձերն իրականացվել են տուփի տեսքով սարքի ներսում՝ օգտագործելով կիսահաղորդչային կատալիզատորներ՝ ածխաթթու գազն ու ջուրը թթվածնի վերածելու համար, միաժամանակ արտադրելով էթիլեն՝ ածխաջրածին, որը կարող է օգտագործվել տիեզերանավերի համար վառելիք արտադրելու համար: Այս փորձերը կարող են օգտագործվել նաև տիեզերանավերի համար վառելիք արտադրելու համար: Ուսումնասիրությունը նշում է, որ փորձարկումները կենտրոնացել են մի քանի տեխնոլոգիաների վրա, որոնք էական նշանակություն կունենան մարդկային ռեսուրսների արդյունահանման և գոյատևման համար։ Դրանց թվում են, օրինակ, ածխածնի երկօքսիդի վերափոխումը սենյակային ջերմաստիճանում, միկրոգրավիտացիայի պայմաններում գազի և հեղուկի հոսքերի ճշգրիտ վերահսկումը, ինչպես նաև իրական ժամանակում արձագանքման արտադրանքի խիստ զգայուն հայտնաբերումը: 

Փորձագետների կարծիքով՝ չնայած այս գործընթացը արդյունավետ է, բայց էներգատար է և գործնական չի լինի դեպի Լուսին կամ Մարս հեռավոր առաքելությունների համար։