Տեխնէ

Երկրի ցածր ուղեծիրը վտանգվա՞ծ է

Տիեզերական տարածքի անվտանգության ապահովումը այսօր աշխարհի համար առաջնահերթ խնդիր է դարձել. հայտնում է Reuters-ը Radar Armenia-ին։ 

Ըստ լրատվամիջոի՝ տիեզերական երթևեկության արագ աճը և արբանյակների կուտակումը սպառնում են Երկրի ցածր ուղեծրի անվտանգությանը: ՄԱԿ-ի Տիեզերական երթևեկության համակարգման խումբն արդեն հոկտեմբերին հայտարարել է, որ անհրաժեշտ են հրատապ միջոցառումներ՝ ուղեծրային օբյեկտների վերահսկման համար:

ԱՄՆ-ի Slingshot Aerospace ընկերության տվյալներով, ներկայումս Երկրի ցածր ուղեծրում գործում է ավելի քան 14,000 արբանյակ, որոնցից 3,500-ը՝ ոչ ակտիվ: Տիեզերական տարածքում կա մոտ 120 միլիոն բեկոր, որոնցից միայն մի քանի հազարն են բավականաչափ մեծ՝ հետևելու համար:

ՄԱԿ-ի Արտաքին տիեզերքի հարցերով գրասենյակի տնօրեն Աարտի Հոլլա-Մայնին շեշտում է, որ տիեզերական երթևեկության վերահսկողությունը կորցնելու ժամանակ չկա: Անհրաժեշտ է, որ պետական և մասնավոր օպերատորները փոխանակեն տեղեկություններ՝ հնարավոր բախումները կանխարգելելու համար:

Ներկայումս խոչընդոտներ կան տեղեկատվության փոխանակման գործում: Տարբեր երկրներ և ընկերություններ դժկամորեն են կիսվում տվյալներով՝ անվտանգության և առևտրային գաղտնիքների պահպանման պատճառով: Իրավիճակը ևս ավելի է բարդանում վերջերս տեղի ունեցած պատահարների՝ ինչպիսիք են չինական հրթիռային բեմի և ռուսական արբանյակի պայթյունները, որոնք ավելացրել են տիեզերական աղբի քանակը:

Այս տարածքը, որը համարվում է մարդկային գործունեության ամենաանդամալույծ հատվածը, կարևոր է գլոբալ հաղորդակցման, նավիգացիայի և գիտական հետազոտությունների համար: Slingshot Aerospace-ի հաշվարկներով՝ վերջին տարիներին արբանյակների մոտեցման դեպքերը աճել են 17%-ով: Դա ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային համագործակցության և տեղեկատվության բաց փոխանակման կարևորությունը տիեզերական տարածքի անվտանգության ապահովման համար:

Պատրաստեց Ա. Գալոյանը