Տեխնէ

AMD-ն ներկայացրել է AI չիպերի նոր շարք

Ամերիկյան AMD տեխնոլոգիական կորպորացիան ներկայացրել է չիպերի և սարքավորումների նոր շարք, որոնք նախատեսված են արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիաների հետ աշխատելու համար: Շնորհանդեսը կայացել է Թայվանի «Computex» ցուցահանդեսում։ 

«AI-ը մեր առաջնահերթությունն է։ Մենք գտնվում ենք ամբողջ արդյունաբերության համար անհավանական հուզիչ ժամանակի հենց սկզբում՝ AI-ը փոխում է բիզնեսի գրեթե յուրաքանչյուր տեսակ, բարձրացնում մեր կյանքի որակը և փոխակերպում համակարգչային շուկայի բոլոր մասերը», - հայտարարել է AMD-ի ղեկավար Լիզա Սյուն։ Ընկերությունը ներկայացրել է AMD Risen AI 300 պրոցեսորների նոր շարքը, որը նախատեսված է AI-ով աշխատող նոր սերնդի նոութբուքերի համար: