Տեխնէ

KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Kia ընկերությունը հայտարարել է Tasman մոդելի դեբյուտի մասին, որը կդառնա հարավկորեական ապրանքանիշի պատմության մեջ առաջին պիկապ մեքենան: Մոդելի անվանումը հղում է ավստրալական Տասմանիա նահանգին և Տասմանական ծովին, ինչը մատնանշում է մոդելի համար առանցքային շուկաները: Kia պիկապը կառաջարկվի Ավստրալիայում, Հարավային Կորեայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում. Եվրոպա և ԱՄՆ առաքումների մասին չի հաղորդվում:

Tasman-ը Kia Mohave-ից հետո երկրորդ մեքենան կլինի շրջանակային կառուցվածքով, ինչը նորույթը տարբերելու է 2021 թվականին թողարկված Hyundai Santa Cruz-ից, որն ունի կրող թափք։ Նոր պիկապի հիմնական մրցակիցները կլինեն Ford Ranger-ը, Volkswagen Amarok-ը և Toyota Hilux-ը: