Տեխնէ

ԱՄՆ-ում հակամենաշնորհային դատական հայց է ներկայացվել Apple-ի դեմ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և մեկ տասնյակից ավելի նահանգ հինգշաբթի օրը լայնածավալ հակամենաշնորհային հայց են ներկայացրել Apple-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով սմարթֆոնների շուկան ապօրինի մենաշնորհելու մեջ:

«Սա վերջին շրջանում խոշոր տեխնոլոգիական ընկերություններից ամենամեծն է, որը բախվել է ԱՄՆ կառավարության հակամենաշնորհային հայցերին․ այն գործ ունի մի խոշոր արդյունաբերության հետ, որը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում գործնականում չի վերահսկվում»․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը։ Հայցում ասվում է, որ «Apple-ը պահպանել է մենաշնորհային դիրք սմարթֆոնների շուկայում ոչ միայն մրցակիցներից առաջ անցնելու, այլև ԱՄՆ դաշնային հակամենաշնորհային օրենսդրության խախտման հաշվին»:

«Սպառողները չպետք է ավելի բարձր գներ վճարեն, քանի որ ընկերությունները խախտում են օրենքը»,-ավելացրել է նա: