Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն մտադիր է մինչև 2025 թվականը սկսել Tesla Roadster սպորտային ավտոմեքենայի երկրորդ սերնդի զանգվածային արտադրությունը։ Նշված արագացումը կլինի մինչև 96 կմ/ժ՝ մեկ վայրկյանից պակաս ժամանակահատվածում․ ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը։