Տեխնէ

Meta-ն որոշել է վերաբացել բիզնեսը Չինաստանում

Ամերիկյան Meta (Facebook և Instagram) կորպորացիան որոշել է վերսկսել բիզնեսը Չինաստանում և այնտեղ սկսել վաճառել վիրտուալ իրականության սաղավարտներ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը։

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Չինաստանում ամերիկյան կորպորացիայի արտադրանքի վաճառքի շուրջ բանակցություններ է վարում մի քանի տեխնոլոգիական ընկերության հետ։ Ամենամեծ հաջողությունը գրանցվել է տեսախաղեր արտադրող Tencent ընկերության հետ։ Համագործակցությունը կարող է օգուտ բերել երկու ընկերություններին էլ։