Թուրքիայի Կոնիա նահանգում երեքշաբթի՝ մայիսի 5-ին, կբացվի Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը: «Կարապինար» կայանը՝ 1350 ՄՎտ հզորությամբ, եզակի է իր մեծությամբ և պատկանում է «Kalyon Energy»-ին։
Երբ կայանը լիովին գործարկվի, 20%-ով կավելացնի Թուրքիայում տեղադրված արևային էներգիայի հզորության բաժինը: Արևային էլեկտրակայանը բաղկացած է 3․256․038 արևային վահանակներից, որոնք արտադրվել են «Kalyon Fotovoltaik» ընկերության կողմից։