Տեխնէ

Որքա՞ն և ինչպիսի՞ ատոմային կարողություններ ունի ԱՄՆ-ն

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2022 թվականի հունվարի դրությամբ ԱՄՆ-ն ունի մոտ 5428 միջուկային մարտագլխիկ։ 

Radar Armenia-ն հակիրճ ներկայացնում է ԱՄՆ-ի ատոմային կարողությունները՝ նկատի ունենալով, թե ուկրաինական պատերազմի համատեքստում որքան հաճախ է սկսել թեման արծարծվել միջազգային հարաբերություններում։ 

 

Միացյալ Նահանգներն առաջին անգամ սկսեց միջուկային զենք մշակել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1939 թվականին, նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով, քանի որ վախ կար, որ մրցավազքի մեջ են նացիստական Գերմանիայի հետ՝ նման զենք մշակելու հարցում: Համաձայն համացանցում բաց տվյալների՝ ԱՄՆ միջուկային զինանոցի 1744 մարտագլխիկ բացազատված է, իսկ ևս 1964-ը հաշվառված են ռեզերվում և պահվում են պահեստներում։ 

ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է, որը ատոմային զենք է օգտագործել մարտական գործողություններում։ 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա պայթեցրեց ուրանի նախագծված «Little Boy» ռումբը՝ մոտ 15 կիլոտոննա տրոտիլ էներգիայով, ինչի հետևանքով զոհվեց մոտ 70 հզ․ մարդ, այդ թվում՝ 20 հզ․ ճապոնացի և 20 հզ․ կորեացի զինվոր։ Ոչնչացվեց մոտ 50 հզ․ շենք (ներառյալ՝ 2-րդ գլխավոր բանակը և հինգերորդ դիվիզիայի շտաբը): Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, ԱՄՆ-ն հարձակվեց Նագասակիի վրա՝ օգտագործելով պլուտոնիումի պայթեցման նախագծման ռումբը՝ «Fat Man»-ը, որի պայթյունը համարժեք էր մոտ 20 կիլոտոննա տրոտիլին։ Այն ոչնչացրեց քաղաքի 60%-ը՝ սպանելով մոտ 35 հզ․ մարդու։ 

ԱՄՆ ռազմա-օդային ուժերի ենթակայության տակ է գտնվող ատոմակիր հրթիռները մարտական հերթապահություն են իրականացնում Մայնոտի (Հյուսիսային Դակոտա նահանգ), Մալմստրոմի (Մոնտանա) և Ֆրենսիս Ուորենի (Վայոմինգ) ռազմակայաններում: Եվս 50 ատոմային հիթիռ պահուստում են. անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բացազատվել։

ԱՄՆ միջուկային արսենալի 5-150 կտ հզորությամբ մոտ 300 մարտագլխիկ նախատեսված է ռազմավարական B-2a (20 ինքնաթիռ) և B-52n (87 ինքնաթիռ) ռմբակոծիչների համար: Յուրաքանչյուր B-2A-ն ի վիճակի է կրել մինչև 16 միջուկային ռումբ, B-52N-ը՝ մինչև 20 թևավոր հրթիռ՝ միջուկային լիցքերով: Եվս մոտ 488 ռեզերվային մարտագլխիկ ռումբերի և թևավոր հրթիռների համար պահվում է Ալբուկերկե քաղաքի (Նյու Մեքսիկո նահանգ) մերձակայքում գտնվող պահեստում:

Ռազմածովային ուժերի տրամադրության տակ է գտնվում «Օհայո» դասի 14 ռազմավարական սուզանավ, որոնք կրում են մինչև 20 «Թրայ-Դենթ» մարտագլխիկ։ Սուզանավերից ութը նախատեսված են Խաղաղ օվկիանոսում գործողությունների համար, վեցը՝ Ատլանտյան օվկիանոսում: 8-10 սուզանավեր մշտապես պարեկություն են իրականացնում ծովում։ Հրթիռներից յուրաքանչյուրն ի վիճակի է թիրախին հասցնել 90-ից 455 կտ հզորությամբ ութ մարտագլխիկ, բայց սովորաբար դրա վրա տեղադրվում է 4-5-ը: