Ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2022 թվականի հունվարի դրությամբ Ռուսաստանը միջուկային զենք ունեցող աշխարհի ինը պետություններից մեկն է, որն ունի մոտ 5977 միջուկային մարտագլխիկ: Radar Armenia-ն հակիրճ ներկայացնում է Ռուսաստանի ատոմային կարողությունները՝ նկատի ունենալով, թե որքան հաճախ է սկսել թեման արծարծվել միջազգային հարաբերություններում ուկրաինական պատերազմի համատեքստում։
Ռուսական միջուկային զինանոցը հիմնականում բաղկացած է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից (ICBM), սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռներից (SLBM) և ռազմավարական ռմբակոծիչներից:
Ռուսաստանի ամենահզոր միջուկային զենքը RS-28 Sarmat-ն է, որը նաև հայտնի է որպես «Սատան 2»։ Այն ծանր, բալիստիկ հրթիռային զենք է և կարող է կրել մինչև 10 միջուկային մարտագլխիկ: Ռուսական բանակը նաև տիրապետում է մարտավարական միջուկային զենքի մի շարք տեսակների, ներառյալ միջուկային հրետանային արկեր, կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և ինքնահոս ռումբեր:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են սպառազինությունների վերահսկման մի քանի համաձայնագրեր՝ սահմանափակելու իրենց միջուկային զինանոցները, այդ թվում՝ նոր «START» պայմանագիրը, որը երկարաձգվել է 2021 թվականին և սահմանում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների և առաքման համակարգերի քանակի սահմանափակումներ։
Հավելյալ պաշտոնական տվյալներ
- Առաջին փորձարկում՝ 1949
- Վերջին փորձարկում՝ 1990
1949թ. ի վեր Ռուսաստանը (ԽՍՀՄ) կատարել է 715 միջուկային փորձարկում, որոնցից ամենախոշորը համարվում է «Ցար» ռումբը 1961թ. Նոր երկրում։
Ռուսաստանը համարվում է աշխարհում ամենամեծ միջուկային կարողություններն ունեցող պետությունը։ Նրան զիջում է ԱՄՆ-ն՝ 5428 մարտագլխիկով, իսկ 3-րդ տեղում Չինաստանն է՝ մոտ 17 անգամ պակաս՝ 350։