Ուկրաինայում սրվող ռազմական գործողությունների համատեքստում ավելի ու ավելի է կարևորվում միջուկային անվտանգության խնդիրը՝ նկատի ունենալով, որ պատերազմական գոտում կան մի շարք ատոմակայաններ, իսկ պատերազմի կողմերից մեկը ատոմային հսկա կարողություններ ունեցող պետություն է։ Radar Armenia-ն ներկայացնում է Ուկրաինայի ատոմակայանները, դրանց բնութագրերը, ներկայիս իրավիճակն ու պատերազմի հետևանքները։
Ուկրաինայի տարածքում կա 9 ատոմակայան, որոնցից գործում է 4-ը՝ ընդհանուր 15 ատոմային ռեակտորներով։ Չեռնիգովի ատոմակայանը կառուցման ընթացքում է, Չեռնոբիլինը՝ վթարված, իսկ մյուս 3-ը՝ Խարկովի, Օդեսայի և Ղրիմի ատոմակայանները, անավարտ են։
- Զապորոժիեի ատոմակայան՝ 6 ռեակտոր
- Ռիվնեի ատոմակայան՝ 4 ռեակտոր
- «Հարավային Ուկրաինա» ատոմակայան՝ 3 ռեակտոր
- Խմելնիցկիի ատոմակայան՝ 2 ռեակտոր
1. Զապորոժիեի ատոմակայան
- Ամենամեծն է Եվրոպայում և հզորությամբ 5-րդը՝ աշխարհում։
- Էներգոդար քաղաքի մոտ է՝ Դնեպր գետի Կախովկա ջրամբարի ափին։
- Հզորությունը՝ 6հզ մեգավատ։ Համեմատության համար՝ Մեծամորի 3 ռեակտորների հզորությունը 1375 մեգավատ է։
- Կառուցումն սկսվել է 1972թ., իսկ առաջին ռեակտորը շահագործման է հանձնվել 1984թ.։
- 2022թ. փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
2. Ռիվնեի ատոմակայան
- Վայրը՝ Վարաշ քաղաք, Ռիվնեի շրջան։
- Հզորությունը՝ 2728 մեգավատ։
- Կառուցումն սկսվել է 1972թ., իսկ առաջին ռեակտորը գործարկվել 1980թ.։
- 2019թ. հրդեհ բռնկվեց ատոմակայանի տարածքում, ռեակտորները անջատվեցին, ըստ իշխանությունների՝ ռադիացիայի վտանգ չի եղել, իսկ հետագայում ռեակտորը վերագործարկվել է։
- Պատկանում է «Էներգոատոմ» ընկերությանը։
3. «Հարավային Ուկրաինա» ատոմակայան
- Վայրը՝ Միկոլայիվի շրջան, Հարավային Բուգ գետի ափին։
- Հզորությունը՝ 3000 մեգավատ։
- Կառուցումը սկսվել է 1976թ., առաջին ռեակտորը գործարկվել 1982թ.։
- Հոսանքի խնդիրների պատճառով 2020թ. երրորդ էներգոբլոկը անջատվել է, ռադիացիայի ռիսկ չի եղել, ռեակտորը վերագործարկվել է։
- Պատկանում է «Էներգոատոմ» ընկերությանը։
4. «Խմելնիցկի» ատոմակայան
- Վայրը՝ Խմելնիցկիի շրջան։
- Հզորությունը՝ 2000 մեգավատ։
- Կառուցումը սկսվել է 1982թ.-ին, առաջին ռեակտորը հանձնվել՝ 2004թ.-ին։
- Պատկանում է «Էներգոատոմ» ընկերությանը։