Տեխնէ

Apple-ը ներկայացրել է iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը․ նոր պրոցեսոր և տեսախցիկներ, արբանյակային հաղորդակցություն

Apple-ն այսօր շնորհանդեսի ժամանակ iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի բազային մոդելների հետ մեկտեղ ներկայացրել է նաև ավելի առաջադեմ iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը՝ նոր պրոցեսոր և տեսախցիկներ, արբանյակային հաղորդակցություն։

- Նոր մոդելի անկյունագիծը՝ 6,1 և 6,7 դյույմ
- Նոր պրոցեսոր - A16 Bionic
- Նոր գույն - Deep Purple
- Գործողության ռեժիմ՝ վիդեո կայունացման համար։

iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ն ունեն 48 մեգապիքսել տեսախցիկ: iPhone 14 Pro-ն օգտագործում է նոր կտրվածք՝ ծանուցումները և անիմացիաները ցուցադրելու համար՝ Dynamic Island: 

IPhone 14 Pro Max-ն արժե 1099 դոլար և վաճառքում կլինի սեպտեմբերի 16-ից, իսկ iPhone 14 Pro-ի արժեքը կկազմի 999 դոլար:

Ավելի վաղ Apple-ը ներկայացրել էր iPhone 14 և iPhone 14 Plus սմարթֆոնները։