Տեխնէ

Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը

Apple-ը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus սմարթֆոնները։ 

Սմարթֆոնները կթողարկվեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դյույմանոց էկրանով և Max՝ 6,7 դյույմ մեծացված էկրանով։ Նոր սմարթֆոնները մինի տարբերակ չունեն։

iPhone 14-ը ստացել է նույն դիզայնը, ինչ նախորդ սերունդը և հասանելի է հինգ գույով՝ սպիտակ, սև, վարդագույն, մոխրագույն, կարմիր։ iPhone 14-ը կթողարկվի առանց SIM քարտի բնիկի: Apple-ի նոր սմարթֆոնները կունենան միայն վիրտուալ SIM քարտեր։

Նոր iPhone 14-ը կարժենա 799 դոլար, իսկ iPhone 14plus-ը՝ 899 դոլար: Դրանք վաճառքում կհայտնվեն համապատասխանաբար սեպտեմբերի 16-ից և հոկտեմբերի 7-ից։