Չինաստանում 5G ցանցերը լիցենզավորելուց երեք տարի անց HUAWEI-ը համագործակցում է China Mobile-ի հետ՝ փորձարկելու 5.5G ցանցի արդիականացված տարբերակը: Դրա հիմնական տարբերությունն իր նախորդից՝ կապի էական արագացումն է:
Չինական զլմ-ների տվյալներով՝ Super Time-Frequency Folding տեխնոլոգիայի օգտագործմամբ տեղակայված 5.5G ցանցերը ապահովում են ներբեռնման 10 Գբիտ/վ արագություն, ինչպես նաև՝ մինչև 1 Գբիտ/վրկ փոխանցման առավելագույն արագություն: Ըստ վերլուծաբանների՝ նոր տեխնոլոգիան կմշակվի արդեն գոյություն ունեցող հինգերորդ սերնդի ցանցերի ճարտարապետության հիման վրա։
Նոր սարքավորումների ամբողջական կոմերցիոն գործարկման ժամկետների մասին դեռևս չի հաղորդվում: