Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022

USD395.56

EUR407.47

RUB5.98

Երևան 2 ℃

Рус Eng

Huawei-ի նոր սմարթֆոնը՝ Galaxy Z Flip 4-ի մրցակից

Տեխնէ

20 Նոյեմբերի, 14:00

Huawei-ը մեկնարկել է իր նոր ծալովի սմարթֆոնի՝ Huawei Pocket S-ի վաճառքը, որը Huawei P50 Pocket-ի պարզեցված և էժան տարբերակն է։

Չինացի օգտատերերն արդեն կարող են գնել 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ պահեստային հիշողության տարբերակով Huawei Pocket S-ը՝ սկսած 826 դոլարից։ 8/256 ԳԲ տարբերակը կարժենա 895 դոլար։ Դեկտեմբերի 2-ից հասանելի կլինի ամենաթանկ 8/512 ԳԲ փաթեթը՝ 1033 դոլարով:

Սմարթֆոնը հագեցած է 6,9 դյույմանոց ճկուն ներքին AMOLED Full HD+ էկրանով՝ 120 Հց կադրի արագությամբ, փոքր արտաքին AMOLED 1,04 դյույմով, հիմնական երկակի տեսախցիկով (40 և 13 ՄՊ), դիմային տեսախցիկով՝ 10,7 Մպ, Qualcomm Snapdragon 778G SoC պրոցեսորով, կողային տեղադրված մատնահետքի սկաներով և 4000 mAh մարտկոցով՝ 40 Վտ լիցքավորման աջակցությամբ։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան