Տեխնէ

Ռոբոտները ռեստորանային ինդուստրիայում. ահա, թե ինչ է մեզ սպասվում

Ռոբոտաշինական սարքավորումների գների նվազման, նվազագույն աշխատավարձի բարձրացման և շատ քաղաքներում ռեստորաններում խոհարարներ և այլ աշխատակիցներ գտնելու դժվարությունների համատեքստում ռեստորանները առաջիկա տարիներին իրենց անձնակազմում ավելի շատ սպասարկող ռոբոտներ կներգրավեն:

Miso Robotics-ում համբուրգերների կոտլետներ շրջող ռոբոտները

Կալիֆորնիայի Miso Robotics-ը  այս տարվա սկզբին ռոբոտ Flippy-ին ներկայացրեց ռեստորանային արդյունաբերությանը: Խոհանոցի ռոբոտ-համակարգը գործում է որպես տապականեր պատրաստող խոհարար՝ բուրգերի կոտլետները գրիլի վրա բաշխելով, հետևելով դրանց եփվածությանը, դրանք շրջելով և, նույնիսկ, բուրգերը հացի վրա դնելով:

Ռոբոտները պիցցա են պատրաստում Zume Pizza-ում

Կալիֆորնիայի Բեյ էրիայում գտնվող Zume Pizza-ում Doughbot-ը աշխատող մի քանի ռոբոտներից մեկն է, որը պիցցայի խմորը պատրաստում է ամենափորձառու խմոր բացողներից հինգ անգամ արագ: Նախ, պիցցայի պատրաստման գործընթացը սկսվում է թարմ բաղադրիչների պատրաստումից, երբ Zume-ի թիմն ամեն առավոտ կտրատում և պատրաստում է ամեն ինչ՝ ռեհանից մինչև արքայախնձորի կտորներ: Երբ նախապատրաստական աշխատանքն վարտված է, խոհանոցի անձնակազմն օգտագործում է գծի առաջին ռոբոտին՝ Doughbot-ին, որպեսզի խմորի յուրաքանչյուր գնդիկը բացվի պիցցայի խմորի իդեալական չափսով: 

 

Ռոբոտները կոկտեյլներ են պատրաստում Makr Shakr-ում

Makr Shakr-ը ռոբոտներով աշխատող բարերի համակարգ է, որն իր հաճախորդներին թույլ է տալիս ստեղծել կոկտեյլների անսահման բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում և մատուցվում են ռոբոտների ձեռքերով:

Ռոբոտները Chowbotics-ում աղցաններ են պատրաստում

2017 թվականին, սննդի պատրաստման պրոցեսը պարզեցնելու ցանկությունից դրդված, դոկտոր Դիփակ Սեկարը ստեղծեց Sally the Salad Robot-ի նախատիպը, որը աղցանների առաքման ավտոմատացված համակարգ է: Էկրանի վրա մի քանի կոճակի հպումով մեքենան սառեցված բաղադրիչների պատրաստ մասերը լցնում է ամանի մեջ: