Տեխնէ

Ի՞նչ աստղադիտակ նվիրել ձեր փոքրիկին՝ տիեզերքի գաղտնիքները միասին բացահայտելու համար

Աստղադիտակ ընտրելիս պետք է նախ որոշել, թե ինչ եք ցանկանում դիտել, այսինքն՝ դուք աստղադիտա՞կ եք փնտրում, թե՞ հեռադիտակ կամ կատադիոպտրիկ աստղադիտակ: Վերջինս արտացոլող աստղադիտակի հատուկ տեսակ է, որտեղ լույսն առաջին հերթին անցնում է աստղադիտակի խողովակի վերին մասում գտնվող կոր ոսպնյակի միջով՝ մինչև առաջնային հայելուն հասնելը: Իսկ եթե ցանկանում եք դիտակետերի բարձր մեծացման հնարավորությամբ աստղադիտակ՝ լուսինն ու մոլորակները դիտելու համար, ապա հեռադիտակը ձեր լավագույն ընտրությունը կլինի: Ավելի թույլ նշմարվող օբյեկտներ տեսնելու համար, ինչպես գալակտիկաներն ու միգամածություններն են, արժե գնել աստղադիտակ: Կատադիոպտրիկ աստղադիտակները կարող են ավելի հարմար լինել օգտագործման համար, նաև՝ հարմար են տարատեսակ օբյեկտների դիտարկման համար: 

Այժմ ծանոթանանք մեր ընտրած երեք աստղադիտակներին, որոնք կարելի է ձեռք բերել՝ ձեր երեխաների հետ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար: 

«Celestron»-ի «FirstScope» աստղադիտակը հեշտ է օգտագործել և ճանապարհ տանել ձեզ հետ: Կարիք չկա երկար ժամանակ ծախսել այն կարգավորելու համար՝ հատուկ ֆունկցիան արդեն ամեն ինչ կարգավորել է ձեր փոխարեն: «FirstScope»-ը հարմար է փոխադրելու համար, քաշը 2,04 կգ է՝ մինչդեռ ընդհանուր կառուցվածքը բավականին լավն է՝ համեմատ ցածր արժեքի: Այս աստղադիտակը հիանալի ընտրություն է փոքրիկների ձեռքերի համար, քանի որ աստղադիտակի խողովակը հեշտությամբ կարելի է շարժել՝ ցանկացած օբյեկտ դիտարկելու համար: Այն ունի երկու հիմնական ակնապակիներ՝ 4 միլիմետրանոց և 20 միլիմետրանոց, որոնք ներառված են փաթեթում՝ «Starry Night» աստղագիտական ծրագրային ապահովման հիմնական տարբերակի հետ միասին: 76 մմ բացվածքով աստղադիտակից նայելով՝ աստղագիտության փոքրիկ սիրահարները կարող են գտնել արեգակնային համակարգի դիտակետերը, այդ թվում՝ Լուսինը, Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև աստղաբույլեր՝ օպտիկական համակարգի f/3,95 արագ ֆոկուսային հարաբերակցության շնորհիվ, որն առաջարկում է դիտարկման լայն շրջանակ:

«Celestron Inspire 80AZ»-ը դասական հեռադիտակ է, որը հարմար է թե՛ օգտագործման, թե՛ հավաքման առումով: Այս հեռադիտակը՝ շնորհիվ իր ալտ-ազիմուտային կարգավորման և համայնապատկերային բռնակի, թույլ է տալիս դիտորդին՝ նուրբ շարժումների միջոցով նշանի տակ վերցնել տվյալ դիտակետը՝ ի տարբերություն այլ հեռադիտակների կարգավորումների, որոնք հաճախ կտրուկ շեղվում են մի դիրքից մյուսը: Այս հեռադիտակը եռոտանի է, ունի երկու ակնապակի՝ 20 և 10 մմ կիզակետային երկարությամբ (ունի նշանակետը 45 ու 90 անգամ մեծացնելու հնարավորություն), կարմիր LED լապտեր՝ գիշերային լուսավորության համար, անկյունային հայելի, «StarPointer Pro» կարմիր լույս՝ դիտակետի որոնման համար, և «Celestron»-ի «Starry Night» ծրագրի հիմնային տարբերակը: Այս հեռադիտակն ունի 80 մմ բացվածք: 

«Orion SpaceProbe II»-ը հաճախ խորհուրդ է տրվում որպես առաջին աստղադիտակ, քանի որ իր դիզայնն ունի լույսի կլանման հիանալի հնարավորություններ: Սկսնակների համար նախատեսված այս հեռադիտակը՝  60 մմ բացվածքներով գործիքների մեծ մասի համեմատ, կլանում է 60% ավելի լուսավորություն: «Orion SpaceProbe II»-ը  ունի 76 մմ բացվածք, որը թույլ է տալիս մոտիկից դիտարկել Արեգակնային համակարգը, Լուսնի մակերեսը և պայծառ, հեռու դիտակետերի փունջ: Այս հեռադիտակը ունի 3,2 կգ քաշ և շատ հարմար է վրանային ճանապարհորդությունների ժամանակ կամ տան պարտեզում աստղերի դիտումներ կազմակերպելու համար: Խողովակը պողպատից է: Իսկ եթե մի փոքր ավելի գումար ցանկանաք ծախսել, ապա կարող եք այն ձեռք բերել՝ փաթեթում ներառելով 10 և 25 մմ «Kellner» ակնապակիները, կարմիր լույսով դիտակետի որոնման հնարավորությունը և լուսնային քարտեզը: Ավելին, կարող եք նաև գնել հավելյալ հարթագունդ, կարմիր լապտեր և կրկնակի «Barlow» ոսպնյակներ: Դիտակետը 28 և 70 անգամ մեծացնելու ֆունկցիան, անմիջապես կարգավորելու հնարավորությունից բացի, կարող եք կատարելագործել՝ հասցելով դիտակետի 152 անգամ մեծացման, եթե ձեռք բերեք համապատասխան աքսեսուարներ: