Տեխնէ

Աշխարհի հինգ կառույց, որ ստեղծված են ձգողականության բոլոր կանոններին հակառակ

Աշխարհի հինգ կառույց, որ ստեղծված են ձգողականության բոլոր կանոններին հակառակ

Այս հինգ տները նոր իմաստ ու բովանդակություն են հաղորդում ծավալատարածական ձևերի հավասարակշռման ճարտարապետական սկզբունքներին: Հաճախ այս լուծումներն այնքան էլ պրակտիկ չեն, բայց, անկասկած, ապշեցնում են ժամանակակից ճարտարապետների մտքի թռիչքով և հաստատում այն համոզմունքը, որ ճարտարապետությունն այսօր, ստեղծագործական մտքի և տեխնոլոգիական հնարավորությունների տեսանկյունից, հասել է աներևակայելի բարձունքների:

«Clavel Arquitectos Asociados»-ի «Խաչվող տունը» իսպանական Մուրիկայում, թվում է, շատ բարդ կառուցվածք ունի, սակայն այդ տպավորությունը տփանման դարակների ձևից է: Այս «Խաչվող տան» դեպքում թե՛ բետոնը, թե՛ կլորավուն ծայրերով բլոկները նույն չափերի են՝ 19,8 մ երկարությամբ և 4,8 մ լայնությամբ, իսկ վերևի բլոկը 35 աստիճան անկյան տակ նստեցված է հատակի մակարդակին տեղադրված բլոկին, և, այդպիսով, արևոտ եղանակին լողավազանի հատվածը հնարավորինս ստվերում է հայտնվում: 

Հոլանդական «MVRDV» ստուդիայի նախագծած մետաղյա «Հավասարակշռող տունը» կտրուկ հակադրության մեջ է իրեն շրջապատող բրիտանական Սուֆոլկի կուսական բնության համայնապատկերի հետ: Այն, իր ուղղանկյուն ձևով և երկթեք տանիքով, ավանդական կառուցվածք ունի, բայց գործնականում միտումնավոր կախված է զառիթափ լանջի եզրից: Տունը ցած չի ընկնում քամոտ եղանակին, որովհետև 15 մ երկարությամբ, հատակին կպած հատվածը կառուցվել է ավելի ծանր նյութերով, քան՝ բարձակային հատվածը: 

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի «View Hill» տնից, որը կառուցել է Դենտոն Կորկեր Մարշալը, բացվում է իր անվանը համահունչ հիասքանչ տեսարան՝ դեպի բլուրը, հատկապես՝ դեպի գինեգործական Յարա հովիտը, որի վրա էլ հենց տունը տեղադրված է: Իրարից առանձնացված, երկու բեռնափոխադրման կոնտեյներ հիշեցնող այս կտորները, որպես այդպիսին, ոչնչով չեն առանձնանում, սակայն, համադրության մեջ, իսկական ճարտարապետական գոհարներ են: Կտորներից մեկը չժանգոտված պողպատից է, իսկ մյուսը, որը, ըստ էության, կախված է ներքևում գտնվող պողպատյա կտորից, պատված է սև ալյումինով։

Կիևում տեղակայված «Yousupova» ստուդիայի ճարտարապետները ստեղծել են այս գլուխգործոցը Լեհաստանի Ձակոպանեի խիտ և խորհրդավոր անտառներում: Թեև այս կառույցը ժամանակակից է արտացոլող ապակի ունեցող բարձակային իր տախտակամածով, այն գրեթե միախառնվում է շրջապատող լեռան հետ՝ քարի և փայտի ներդաշնակ համադրության շնորհիվ: 

Կանադայի Տորոնտո քաղաքում գտնվող «Սիդարվալե հովիտ» կոչվող տունը, որը կառուցել է «Drew Mandel Architects» ստուդիան, բավարարում է կառույցի համար կարևոր համարվող հիմնական պահանջները՝ հիացնելով մոտակայքում գտնվող Սիդարվալե հովտի վրա բացվող տեսարաններով և բնական լույսի իրական տարափով: Առաջին հարկը, որը գողտրիկ ներտարածքի և պարտեզի համադրություն է, տանում է դեպի կառույցի կողային մասում տեղակայված ապակեպատ տարածք: Իսկ երկրորդ հարկն, իր հերթին, նստեցված է ցինկապատ բարձակային կոնստրուկցիայի վրա, և այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի ներքևում գտնվող լողավազանը: Այս տունը, հիրավի, մոդեռնիստական ճարտարապետության գեղագիտությանն ու մոտեցումներին վայել կառույց է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական